27 Հնս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Ղազինյանը դիմել է ՍԴ-ին․ ի՞նչ է նա հորդորել

Արթուր Ղազինյանը դիմել է ՍԴ-ին․ ի՞նչ է նա հորդորել

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին։

«Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ

2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:

Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս՝ դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով , իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:

Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,- գրել է Ղազինյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026