
Ինչի՞ մասին են պայմանավորվել Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում
Իսրայելա-լիբանանյան շրջանակային համաձայնագիրը նախատեսում է իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Լիբանանից․ ասված է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների ստորագրած փաստաթղթում, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
Ստորև ներկայացնում ենք հրապարակված փաստաթղթի առանցքային դրույթները․
- Իսրայելը և Լիբանանը մտադիր են վերջ դնել հակամարտությանը և վերացնել դրա պատճառները։
- Կողմերը պարտավորվում են ձգտել վերականգնել Լիբանանի զինված ուժերի արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը Լիբանանի ողջ տարածքում և զինաթափել ոչ կառավարական խմբերը և ոչնչացնել դրանց հետ կապված ենթակառուցվածքները Լիբանանում, ինչը հիմք կստեղծի Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի «աստիճանական դուրսբերման համար։
- Կողմերն առանձնացրել են երկու գոտի, որոնց նկատմամբ վերահսկողությունը իսրայելական ուժերը աստիճանաբար կփոխանցեն լիբանանյան ուժերին։
- Լիբանանի կառավարությունը վերահաստատում է իր վճռական և անսասան հանձնառությունը իր ամբողջ տարածքում ինքնիշխանության լիակատար վերականգնմանը և պահպանմանը։
- Լիբանանի կառավարությունը նշում է, որ Լիբանանում զինված խմբավորումների, այդ թվում՝ շիական «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքի չեզոքացումը կվերացնի ապագայում ռազմական գործողությունների կամ իսրայելական բանակի ներկայության պահպանման անհրաժեշտությունը հանրապետությունում։


