18 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայում վիրավոր և անհետ կորած հայեր  կան․ Կիլիկիայի կաթողիկոսարան

Վենեսուելայում վիրավոր և անհետ կորած հայեր կան․ Կիլիկիայի կաթողիկոսարան

Այսօր ամբողջ օրն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ է եղել Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս եպս. Մանուէլյանի հետ, հետևել է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներին, տեղեկացել հայ համայնքի կրած վնասներին․ տեղեկացնում է Կիլիկիայի կաթողիկոսարանը։

«Սրբազան հոր փոխանցած տեղեկությամբ՝ նյութական և մարդկային վնասները բազմաթիվ են։ Մարդիկ դեռ վախի ու անորոշության մեջ են։

Երկրաշարժի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքի տուն է ավերվել։ Կան նաև մի քանի վիրավոր և անհետ կորած հայեր»,- ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026