
ԵՄ-ին անդամակցելուց առաջ Երևանը պետք է հասկանա, թե որ շուկաներում է իրացնելու հայկական կոնյակը, միրգ-բանջարեղենը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանը պետք է գնահատի Եվրամիությանը հնարավոր անդամակցության հետևանքներն իր արտադրանքի արտահանման համար․ ինչպես գրում է rosbalt.ru-ն, այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով հանրապետության եվրոպական ինտեգրման հեռանկարները։
Լուկաշենկոյի կարծիքով՝ ԵՄ-ին անդամակցելուց առաջ Երևանը պետք է հասկանա, թե որ շուկաներում է կարողանալու իրացնել հայկական կոնյակը, միրգ-բանջարեղենը։ Նա նաև նշել է, որ հետագա արտաքին քաղաքական կուրսի մասին որոշումը Հայաստանը պետք է կայացնի՝ հաշվի առնելով երկրի տնտեսական շահերն ու ազգային արտադրանքի իրացման հնարավորությունները։
Հայաստանը 2025 թվականին օրենսդրորեն հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, սակայն ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ դեռևս չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ, հանրապետությունը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, իսկ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին լիարժեք անդամակցության համատեղումը գրեթե անհնար է տարբեր մաքսային և կարգավորող կանոնների պատճառով, գրում է լրատվամիջոցը։


