26 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, որ Սահմանադրական դատարանն անկախության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, անհերքելի փաստ է․ Արամ Վարդևանյան

Այն, որ Սահմանադրական դատարանն անկախության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, անհերքելի փաստ է․ Արամ Վարդևանյան

Այն, որ Սահմանադրական դատարանն անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, և այդպիսին է նաև հանրային ընկալումը, անհերքելի փաստ է․ այսօր ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ ակնկալիք ունի հիմնականում ՔՊ-ի կողմից նշանակված ՍԴ-ից։

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքները՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Այս փուլում արդյունքների վերաբերյալ դատողություն չեմ ուզում անել, բայց մտահոգություններս հստակ ընդգծում եմ։ Արձանագրենք մեկ հստակ փաստ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում։ Եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական չափանիշն այն է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորեը, ըստ ԿԸՀ արձանագրության, բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026