10 Օգս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու համար. Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու համար. Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ․ գրել է Ռոբերտ Ամստերդամը։

«Արամի հետ համատեղ աշխատանքի ընթացքում անձամբ եմ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և մարդկային անզիջում որակների մեջ։ Նա այն մասնագետներից է, ում համար իրավունքի պաշտպանությունը սկզբունքային առաքելություն է։

Մի երկրում, որտեղ մարդիկ ենթարկվում են հետապնդումների քաղաքական հայացքների համար, որտեղ կան քաղբանտարկյալներ, իսկ ազգային ու հոգևոր արժեքները ստորադասվում են, ընդդիմադիր փոխխոսնակի դերը չափազանց պատասխանատու է։

Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և հայ ժողովրդի արժեքային համակարգը պաշտպանելու համար։ Վստահ եմ՝ նա իր ողջ փորձն ու էներգիան ծառայեցնելու է ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026