
Երևանի հանրային այգիներում կհնչի դասական և ջազային երաժշտություն
«Երևանի գիշերները» մշակութային նախագծի շրջանակում Երևանի հանրային այգիներում կհնչի դասական և ջազային երաժշտություն։
Նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային։ Նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։
Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։
Նախագծին մասնակցում են ջազմեն Վահագն Հայրապետյանը և «Armenian Colours» ջազային խումբը, «Yerevan-New York» ջազ քառյակը, «Կանտատա» լարային տրիոն և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը։
Դասական ծրագիր՝
- Օգոստոսի 25 — Մերգելյան այգի
- Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
- Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի
Ջազային ծրագիր
- Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
- Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
- Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի
Համերգների սկիզբը ժամը 20:00-ին է, մուտքն ազատ է։


