07 Հոկ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեր իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խոր հարգանքի են արժանացել․ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին II-ին

Ձեր իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խոր հարգանքի են արժանացել․ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին II-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին ծննդյան օրվա առթիվ։

«Ձեր ամբողջ կյանքը վեհ ծառայության և անձնուրաց նվիրվածության մարմնացում է քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին», - նշվում է ուղերձում։

«Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խոր հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», - ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին II-ին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ