
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն․ այսօրվա Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ 3-րդ հանրապետությունը, ըստ էության, ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ 3-րդ հանրապետությունն իր հռչակումով, ըստ էության, արձանագրել է, որ պետության նպատակը, պայմանական ասած, պատմական արդարության վերականգնումն է, սրանից բխել են որոշակի գործողություններ։
«Ըստ էության՝ այս հայեցակարգից է բխել Ղարաբաղյան շարժումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


