
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի հաշվում առկա միջոցներին, ուստի եթե հիմնադրամը ձեր նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ, ապա ժամանակին դիմեք դատարան և ստացեք ձեր հասանելիք միջոցները. Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Այս պահի դրությամբ ունենք բավարարված և փաստացի կատարված չորս դատական ակտ»,- նշել է նա։


