
Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին. International Commission of Jurists-ը զեկույց է հրապարակել
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) զեկույց է հրապարակել Ադրբեջանում անցկացվող «դատավարությունների» վերաբերյալ։
Մեծ անդրադարձ է կատարվել Արցախի նախկին պաշտոնյաների «դատավարություններին»։ Նշվել է, որ Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։
Զեկույցը հիմնականում հիմնված է պաշտպանության թիմերի և կալանավորվածների ընտանիքների հետ կապված կազմակերպությունների պատրաստած նյութերի, ինչպես նաև Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա:
Դատավարություններն անցկացվել են անկախ միջազգային դիտորդների բացակայության պայմաններում: Սա սահմանափակում է դատավարության ընթացքի վերաբերյալ անկողմնակալ, անկախորեն ստուգված աղբյուրների հասանելիությունը։ ՄԱԿ-ը փորձել է քննադատաբար գնահատել և համեմատել տեղեկատվությունը՝ կենտրոնանալով առկա ամենահուսալի և ստուգելի տարրերի վրա՝ հաշվի առնելով հետազոտական համատեքստի սահմանափակումները:
Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ դատավարությունները ցույց են տալիս այս մտահոգությունները դրանց ամենասուր ձևով: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են մի քանի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում կալանավորվել է 23 հայ անձ, այդ թվում՝ նախկին քաղաքական և ռազմական առաջնորդներ: Նախկին պաշտոնյաներից 18-ը դատվել են Բաքվի ռազմական դատարանում մեկ գործով, մինչդեռ Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին։
Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ նրա միջազգային փաստաբանին մերժվել է մուտք գործել Ադրբեջան՝ ակնհայտորեն կամայականորեն՝ զրկելով նրան իր ընտրած փաստաբանն ունենալու իրավունքից։
2025 թվականի հունվարի 16-ին՝ դատավարության նախօրեին, Վարդանյանն ընտանիքի անդամների միջոցով պնդել է, որ ձերբակալման օրվանից ի վեր ինքը երբեք ցուցմունք չի տվել,և որ իր ստորագրությամբ բոլոր փաստաթղթերը կեղծվել են։ Վարդանյանը նշել է, որ «միջազգային և ադրբեջանական դատական իրավունքի կոպիտ խախտումները» դատավարությունը վերածել են «բացահայտ ֆարսի», որում «սպառվել են բոլոր դատավարական պաշտպանության հնարավորությունները»։
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների դատավարությունները տեղի են ունեցել հետհակամարտային միջավայրում, որը բնութագրվում է ազգայնական տրամադրությունների ուժեղ դրսևորումներով և դատվողների նկատմամբ թշնամանքով։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի ապացույցներին։ Գործի նյութերը կա՛մ չեն տրամադրվել, կա՛մ տրամադրվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով։ Թարգմանությունը եղել է թերի կամ ընդհանրապես չի եղել։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը նկարագրել են լայն տարածում ունեցող խտրականությունն ու թշնամանքը։
Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի վերջին Է Լեռնային Ղարաբաղում ստանձնել պետական գործառույթներ, սակայն նրան մեղադրանքներ են առաջադրել դեռևս 1988 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտության հետ՝ չնայած ապացույցներին, որ այդ ժամանակ նա ուսանող էր Մոսկվայի պետական համալսարանում։ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ սկսած 1988 թվականից՝ նրա պետական պաշտոնը ստանձնելուց ավելի քան 3 տասնամյակ առաջ, հիմնարար մտահոգություններ է առաջացնում օրինականության սկզբունքի համաձայն։
Հայաստանը համարում է, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում գերի վերցված անձանց թվում են ռազմագերիներ, որոնց ազատ արձակումը պահանջվում է եռակողմ հայտարարությամբ։ Այս զեկույցը չի փորձում լուծել զինված հակամարտության բնութագրման հարցը։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե զինված հակամարտությունը միջազգային է, թե ոչ, կալանավորների հետ վարվելակերպը և նրանց արդար դատավարությունը կարգավորող կանոնները պետք է կարգավորվեն նաև միջազգային մարդասիրական իրավունքով։


