
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը․ «Արմենպրես»
Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները. գրում է «Արմենպրես»-ը։
Հայաստանն արդեն իսկ ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ է արտահանել Լատվիա։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենն էլ հունիսի 7-ին հայտարարել էր, որ Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով հայկական ծաղիկ արտադրողներին Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել էր, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսած աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել էր նա:
Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ արդեն Ուկրաինա է հասել։ 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


