16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ

Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026