19 Հոկ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական փոթորիկ ԵՄ-ում․ ի՞նչ է կատարվում եվրոպական երկրներում

Քաղաքական փոթորիկ ԵՄ-ում․ ի՞նչ է կատարվում եվրոպական երկրներում

ԵՄ-ն արդեն իսկ դժվարանում է համաձայնեցնել իր պատմության մեջ ամենամեծ բյուջեն, լրացնել Ուկրաինայի համար նախատեսված հսկայական ֆինանսական բացը և դիմակայել ԱՄՆ-ի ու Չինաստանի կողմից գործադրվող աշխարհաքաղաքական ճնշումներին․ գրում է POLITICO-ն։

Այժմ միությունը կանգնած է նաև կաթվածահար լինելու վտանգի առաջ՝ պայմանավորված ներքաղաքական հակասություններով այն երկրներում, որոնք միասին կազմում են ԵՄ ՀՆԱ-ի և բնակչության մոտ 60%-ը։

«Բոլորը հասկանում էին, որ մինչև տարեվերջ պետք է հասնենք... քաղաքական համաձայնության»,- POLITICO-ի հետ զրույցում նշել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսն՝ անդրադառնալով միության բյուջետային բարդ բանակցություններին։ Նրա խոսքով՝ Իսպանիայում սպասվող ընտրությունների պատճառով դա այլևս հնարավոր չէ։

Քրիստոդուլիդիսը հավելել է, որ հաջորդ տարի ընտրություններ են սպասվում նաև Ֆրանսիայում, Իտալիայում և այլ երկրներում՝ կանխատեսելով, որ դա է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը միության համար։

ԵՄ-ն աննախադեպ երկընտրանքի առջև է. նրա չորս խոշորագույն տնտեսություններն անցնում են ընտրական գործընթացների կամ քաղաքական ցնցումների միջով, ինչը կարող է կաթվածահար անել միության գործունակությունը։ Հաջորդ ամիս Իսպանիայում ընտրություններ են, որոնց արդյունքում իշխանության կարող են գալ կենտրոնամետ աջ և ծայրահեղ աջ ուժերը։ Ապրիլին Ֆրանսիայում նախագահ է փոխվելու, իսկ հարցումները վկայում են ծայրահեղ աջ գործիչ Մարին Լը Պենի հաջողության հավանականության մասին։ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դիրքերն ամրապնդվում են՝ կասկածի տակ դնելով Ֆրիդրիխ Մերցի՝ կանցլեր դառնալու հեռանկարները։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը, որն անսովոր երկար է պահպանել իշխանությունը, նույնպես ընթանում է դեպի 2027 թվականին նախատեսված ընտրություններ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ