Իրանի երկրաշարժի հետևանքով տուժածներ կան
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 9 մարդ։ Հայտնում է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Սեմնան նահանգի Հերմսար քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով ժամը 5.16-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։