20 Մար
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանները

Բայրամովը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանները

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների գործակցությանը, տարածաշրջանային ներկա վիճակին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերը։ Բրիտանացի նախարարը վստահություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հարցում։

Նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին, նշել է, որ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»։

Բացի այդ՝ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման անհրաժեշտությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ռազմագերիներ