
Մինսկի հայկական եկեղեցին օծվեց Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ
Մինսկում այսօր օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց հայկական եկեղեցին։
Հատուկ այս առիթով առաջին անգամ Բելառուս է այցելել Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, ում հանդիսապետությամբ էլ օծվեց եկեղեցին։
Եկեղեցու հիմնօրհեքի արարողությունը կատարվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ Եզրաս սրբազանի ձեռամբ։
Այս առիթով Մոսկվայից Մինսկ են ժամանել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի գլխավորած պատվիրակությունը, եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ, ակադեմիկոս, բժիշկ Արմայիս Քամալովը, ազգային բարերարներ և ուխտավորներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Արարողությանը մասնակցel են նաև պետական, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։