
Netflix-ը առաջին անգամ օգտագործել է AI էֆեկտներ՝ ծախսերը կրճատելու համար
Netflix ընկերությունը հայտարարել է, որ իր հեռուստասերիալներից մեկում առաջին անգամ օգտագործել է արհեստական բանականության (AI) կողմից ստեղծված տեսողական էֆեկտներ․ գրում է BBC-ն։
Սթրիմինգային հսկայի համանախագահ Թեդ Սարանդոսը նշել է, որ արհեստական բանականությունը, որը տեսանյութեր և պատկերներ է ստեղծում հրահանգների հիման վրա, օգտագործվել է արգենտինական «The Eternaut» գիտաֆանտաստիկ շոուում շենքի փլուզման տեսարան ստեղծելու համար։
Սարանդոսի խոսքով՝ տեխնոլոգիան թույլ է տվել արտադրական թիմին նկարել տեսարանները ավելի արագ և ավելի ցածր գնով: