
Մսամթերքի ներկրման համար տնտեսվարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ ՍԱՏՄ
2027-ի հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ»,- ասված է հաղորդագրությունում:


