
Լուվրի զարդերի մի մասը տեղափոխվել է Ֆրանսիայի բանկ՝ պահպանման համար
Լուվրի որոշ զարդեր, այդ թվում՝ «Ապոլլոն» պատկերասրահից, տեղափոխվել են Ֆրանսիայի բանկ՝ պահպանման համար: RTL-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ցուցանմուշները տեղափոխվել են թանգարանից 300 մետր հեռավորության վրա գտնվող բանկային պահոցներ:
Թե թանգարանի կոնկրետ որ արժեքավոր իրերն են տեղափոխվել բանկային պահոց, անհայտ է: Լուվրը և Ֆրանսիայի բանկը հրաժարվել են մեկնաբանություն տալ:
RTL-ը հաղորդում է, որ Լուվրի ցուցանմուշները տեղափոխվել են 26 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա պահոց, որտեղ գտնվում են հանրապետության ոսկու պաշարների մոտավորապես 90%-ը:
Հիշեցնենք․ հոկտեմբերի 19-ին չորս գողերը ներխուժել էին Փարիզի Լուվր և թալանել այն: Նրանք տարել էին կայսերական հավաքածուից ինը ցուցանմուշ, այդ թվում՝ կայսր Նապոլեոնին և նրա կնոջը՝ Ժոզեֆինային պատկանող զարդեր, որոնք պահվում էին «Ապոլլոն» պատկերասրահում: Գողացված իրերի արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո: Հանցագործությունը դեռևս չի բացահայտվել:

