12 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում դպրոցում կրակոցներից մահացածների թիվը հասել է 9-ի

Թուրքիայում դպրոցում կրակոցներից մահացածների թիվը հասել է 9-ի

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի դպրոցներից մեկում կրակոցներից զոհերի թիվը հասել է 9-ի․ հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարարությունը։

Ըստ Milliyet-ի՝ ձերբակալվել է նաև զինված հարձակում իրականացրած ութերորդ դասարանի աշակերտի հայրը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցում հրաձգություն է իրականցրել 8-րդ դասարանի աշակերտ։ը «Հնարավոր է՝ նա զենքը վերցրել է հորից, որը նախկին ոստիկան է»,- գրում են լրատվամիջոցները։

Նշենք, որ ենթադրյալ կրակոցներ արձակած աշակերտը ևս սպանվել է վնասազերծման գործողությունների ժամանակ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026