28 Նոյ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի քան 10,200 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում. ՄԱԿ

Ավելի քան 10,200 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում. ՄԱԿ

ՄԱԿ տվյալներով՝ Ուկրաինայում 2022թ. փետրվարին ռուսական ներխուժումից հետո զոհվել է ավելի քան 10,200 խաղաղ բնակիչր։ 2023թ. դեկտեմբերի վերջին ռուսական ուժեղացված օդային հարվածներից հետո գրանցվել է 125 քաղաքացիական անձանց մահը, ավելի քան 550 խաղաղ բնակիչ վիրավորվել է․ այս մասին տեղեկացրել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության տնօրեն Էդեմ Վոսորնուն։

Վոսորնուն ՄԱԿ Անվտանգության խորհրդում հանդես է եկել զեկուցմամբ եւ տեղեկացրել, որ վերջին մոտ երկու տարում ավելի քան 19 3000 քաղաքացիական անձինք վիրավորվել են, իսկ ռուսական օդային հարվածների վերջին շարքը առաջ է բերել տների, դպրոցների, հիվանդանոցների, էներգամատակարարման եւ այլ կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածություններ։

ՄԱԿ-ը մշտապես ընդգծում է, որ Ուկրաինայում պատերազմի զոհերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան գրանցված թվերը։ ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ պատերազմի սկզբից մոտ 6,3 մլն ուկրաինացի փախել է այլ երկրներ։ Նրանց մեծ մասը՝ մոտ 5,9 մլն, հանգրվանել է Եվրոպայի երկրներում։ Ուկրաինայում հաշվվում է մոտ 3,7 մլն տեղահանված անձ։