Գազայում զոհերի թիվը հասել է 26,083-ի
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 26,083-ի. այս մասին անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է իր թելեգրամյան ալիքում:
Ըստ հաղորդագրության՝ տուժել է ևս 64,487 մարդ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելին Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության համար:
«Իսրայելի ռազմական գործողությունները զանգվածային ավերածություններ են առաջացրել և խաղաղ բնակիչների սպանել այնպիսի մասշտաբներով, որոնք աննախադեպ են գլխավոր քարտուղարի պաշտոնում ծառայելուս ընթացքում», – ասել է Գուտերեշը: