
Հուսիները գրավել են Կարմիր ծովում եմենական կարևոր նավահանգիստներից մեկը՝ սպառնալով նավթի համաշխարհային մատակարարումներին
Հուսիները վերահսկողության տակ են առել Կարմիր ծովի ափին գտնվող եմենական Մոխա նավահանգստային քաղաքը․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա հուսիներին ակտիվացնել հարձակումները ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ, որը կապում է Կարմիր ծովն ու Ադենի ծոցը։ Մերձավոր Արևելքի նավթի զգալի մասը դրանով է տեղափոխվում Եվրոպա։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, պակիստանցի միջնորդների միջոցով, արդեն իսկ Իրանին է փոխանցել ճգնաժամի սրում թույլ չտալու պահանջ։ Թեհրանը պատասխանել է՝ հայտարարելով, որ չի վերահսկում հուսիներին։


