
Կանադան կվերսկսի ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային. Reuters
Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի մասերի վաճառքը Թուրքիային. գրում է Reuters-ը:
Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Անկարան ավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը վավերացնելու գործընթացը:
20 ամիս ուշացումից հետո Թուրքիան այս շաբաթ հաստատեց Շվեդիայի անդամակցությունը Արևմտյան ռազմական դաշինքին: Խորհրդարանի կողմից վավերացումից հետո փաստաթուղթը ստորագրեց նաև Էրդողանը:
Ակնկալվում է, որ Թուրքիան վերջնական փաստաթղթերը կուղարկի Վաշինգտոն, ինչը ճանապարհ կբացի Կանադայի համար՝ անհապաղ վերացնելու արտահանման սահմանափակումը, որը կիրառվել էր 2020 թվականից: