Վոլգոգրադում բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին, մեկը սպանվել է
Վոլգոգրադի մարզում գտնվող խիստ վերահսկողության ուղղիչ գաղութի (ԻԿ-19) մի քանի բանտարկյալներ պատանդ են վերցրել ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին, հայտնել է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։ Ձեռնարկվում են պատանդներին ազատելու գործողություններ։ Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ։ Ուղղիչ գաղութի մեկ սպա սպանվել է։
Պատանդ վերցրած ահաբեկիչները պահանջում են ուղղաթիռ և 2 միլիոն դոլար։ Ուղղաթիռը պետք է վայրէջք կատարի գաղութի բակում և ահաբեկիչներին տանի Վրաստան, իսկ հետապնդման դեպքում՝ պատանդները կսպանվեն։