11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հազվագյուտ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել Սահարա անապատում

Հազվագյուտ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել Սահարա անապատում

Սահարա անապատում անձրևի հազվագյուտ տեղատարափը ջրհեղեղներ է առաջացրել՝ ողողելով նրա ամենաչոր շրջաններից մի քանիսը ավելի շատ ջրով, քան տարածքը տեսել է տասնամյակների ընթացքում:

Մարոկկոյի կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերին երկու օրվա տեղումները գերազանցել են տարեկան միջինը մի քանի շրջաններում:

Ավազների և օազիսների միջով հոսող ջուրը դարձել է ավելի քան 20 մարդու մահվան պատճառ Մարոկկոյում և Ալժիրում և վնասել ֆերմերների բերքը՝ ստիպելով կառավարությանը շտապ օգնության միջոցներ հատկացնել: Թաթա անունով հայտնի տարածքն ամենաշատն է տուժել պատմական եղանակային իրադարձության հետևանքով: Մեկ այլ գյուղում՝ Տագունիտում, 24 ժամվա ընթացքում գրանցել է ավելի քան 100 միլիմետր (3,9 դյույմ) անձրև:

NASA-ի արբանյակները ցույց են տվել, որ ջուրը լցվում է Իրիկի լիճը, որը չորացել է 50 տարի շարունակ:

«Արդեն 30-50 տարի է, ինչ մենք այդքան կարճ ժամանակում այսքան անձրև չէին ունեցել», – նշել է Մարոկկոյի օդերևութաբանության գլխավոր տնօրինության Հուսին Յուաբեբը:

Օդերևութաբանները կարծում են, որ նման անձրևները կարող են փոխել տարածաշրջանի եղանակի ընթացքը գալիք ամիսների և տարիների ընթացքում, քանի որ օդը պահպանում է ավելի շատ խոնավություն՝ առաջացնելով ավելի շատ գոլորշիացում և փոթորիկներ: