ABCMEDIA
Ռաիսին հայտարարել է, որ Իրանին վախեցնելու ցանկացած փորձ կոշտ պատասխան կստանա

Ռաիսին հայտարարել է, որ Իրանին վախեցնելու ցանկացած փորձ կոշտ պատասխան կստանա

Իրանը կոշտ պատասխան կտա, եթե նրան վախեցնելու փորձ արվի.այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Մինաբ քաղաքում (Հորմոզգանի նահանգ):

«Նախկինում, երբ այլ երկրներ ցանկանում էին խոսել Իսլամական Հանրապետության հետ, նրանք սպառնացող արտահայտություններ էին օգտագործում և վախեցնում պատերազմի սցենարով: Այժմ նման խոսքեր այլեւս չեն հնչում, ընդհակառակը, բոլորը պնդում են, որ մտադիր չեն հակամարտության մեջ մտնել Իրանի հետ»,- ասել է նա, հաղորդում է IRNA գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ պատերազմ սկսել, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա սպառնալ, Իսլամական Հանրապետությունը կոշտ պատասխան կտա։