Ստվերային նավատորմերը օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցներն՝ անդառնալի վնաս հասցնելով շրջակա միջավայրին․ POLITICO
POLITICO-ի տրամադրության տակ հայտնված արբանյակային պատկերները ցույց են տալիս, թե ինչպես է Ռուսաստանը պայքարում պատերազմական տնտեսությունը պահպանելու համար և ինչի անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ այդ ջանքերը: Դեռ գարնանը բրիտանացի առափնյա պահակները շոտլանդական ափից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա նկատել են մի անսովոր մուգ բիծ, որը ձգվում էր 23 կիլոմետր դեպի Հյուսիսային Ատլանտյան օվկիանոս: Ըստ առափնյա պահպանության արբանյակային ծառայությունների կողմից պատրաստված ներքին վերլուծության՝ այդ բծի հավանական աղբյուրը Innova-ն էր՝ մոտավորապես Էյֆելյան աշտարակի չափով տանկերը, որն այն ժամանակ Ռուսաստանից 1 միլիոն բարել նավթ էր տեղափոխում դեպի Հնդկաստանի նավթավերամշակման գործարան:
Այնուամենայնիվ, առափնյա պահակախումբը քիչ բան է արել հետագա հետաքննության համար, և լցանավը, առանց որևէ հետևանքների, շարունակում է նավթի առևտուրն այսօր՝ օգնելով Կրեմլին շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Innova-ն աշխարհի հարյուրավոր, այսպես կոչված, ստվերային նավատորմերից մեկն է։ Դրանք հաճախ հնացած, վատ պահպանված նավերի հավաքածուներ են, որոնք նավարկում են արևմտյան պատժամիջոցներին հակառակ և վնասում են շրջակա միջավայրը: POLITICO-ի և SourceMaterial ՀԿ-ի ի համատեղ հետաքննությունը հայտնաբերել է 2021 թվականից ի վեր գաղտնի ստվերային նավատորմի նավարկման առնվազն ինը դեպք։
Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը POLITICO-ին հայտնել է, որ նավերը «զգալի վտանգ» են ներկայացնում ծովային միջավայրի համար: Դա խնդիր է, որն ավելի է սրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Քանի որ Մոսկվան գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ, աճող թվով տանկերներ ապօրինի ապրանքներ են տեղափոխում և հարուցում շրջակա միջավայրի հնարավոր ավերածություններ ամբողջ աշխարհով մեկ: Այս նավերը ոչ միայն խարխուլ են, այլև հաճախ ապահովագրված չեն, ինչը նշանակում է, որ արտահոսքի կամ ավելի լուրջ խնդրի դեպքում կառավարությունը ստիպված կլինի պայքարել նրանց պատասխանատվության ենթարկելու համար: POLITICO-ն և SourceMaterial-ը հայտնաբերել են, որ ստվերային նավատորմով արտանետումներն իրականցվում են Թաիլանդից, Վիետնամից մինչև Իտալիա և Մեքսիկա,: Լցանավերը նաև անցել են բեռնափոխադրման միջանցքներով, ինչպիսիք են Կարմիր ծովը և Պանամայի ջրանցքը, ինչը նշանակում է, որ ցանկացած լուրջ վթար կարող է խզել միջազգային առևտրային ուղիները: