Թբիլիսիում ներխուժել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակ․ ծեծկռտուք է սկսվել
Թբիլիսիում անհայտ անձինք ներխուժել են «Միասնական ազգային շարժում» արևմտամետ ընդդիմադիր կուսակցության գրասենյակ: Կուսակցությունը հիմնել է Սաակաշվիլիին։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Վրաստանում սադրիչ գործողություններն իրականացնում են «Վրացական երազան» կուսակցության համակիրները։
«Նրանք ջարդուփշուր են արել այն տարածքը, որտեղ կուսակցությունը ճեպազրույցներ է անցկացնում, ընդհարումների մեջ են մտել ընդդիմության կողմնակիցների հետ, իսկ հետո նրանց հետ են մղել պղպեղի սփրեյներով», – հայտնում է Sputnik Georgia-ն: Ժամեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր սադրիչների գործունեության մասին, որոնք ծեծկռտուքներ են կազմակերպում ամբողջ Թբիլիսիում: