Ռաֆայել Գրոսսին այս շաբաթ կայցելի Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաջորդ չորեքշաբթի կայցելի Իրան և հաջորդ օրը խորհրդակցություններ կսկսի իրանցի պաշտոնյաների հետ․ այս մասին հայտնում է Reuters.com-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին կարող է մեկնել Իրան՝ քննարկելու միջուկային ծրագիրը, ինչպես նաև նշել էր, որ անհամբեր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն: