22 Մար
2025
8.3° c ԵՐԵՎԱՆ
-4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը ծաղրել է Ալիևին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը ծաղրել է Ալիևին

Նախօրեին ռուսական РИА-Новости գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը քննադատել էր Ֆրանսիայի կառավարությանը՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ, ով, ըստ Ալիևի, երկիրը դարձրել է «տապալված պետություն»։ «Այժմ Մակրոնի ռեժիմը ըստ էության Ֆրանսիան վերածում է ձախողված պետության»,- հատարարել էր Ալիևը։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն Անն Բուայոնն այսօր ծաղրել է Ալիևի խոսքերը՝ ակնարկելով, որ Ադրբեջանի քաղաքացիներն այլ կերպ են մտածում։ «Այս տարի Ֆրանսիայի դեսպանատուն վիզաների համար դիմումների թիվը կրկին ավելացել է։ Ի՞նչն է այդքան հետաքրքիր ձախողված պետության գրավչության մեջ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:

Ռազմագերիներ