01 Հուն
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել․ Ալիևը խոցված ինքնաթիռի համար պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին

Ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել․ Ալիևը խոցված ինքնաթիռի համար պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին

ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը շարունակել են քննարկել Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը, հայտնել են Կրեմլից:

Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Նման հայտարարություն է արել Ալիևը՝ մեկնաբանելով AZAԼ-ի ինքնաթիռի վթարը։

«Սրանք մեր պայմաններն են: Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն»,- ասել է նա։

Միաժամանակ Ադրբեջանը հրաժարվել է ինքնաթիռի կործանման հետաքննության հարցով Ռուսաստանի Միջպետական ավիացիոն կոմիտեի պաշտոնական առաջարկից:

Ադրբեջանի նախագահ Ալիևը Ռուսաստանից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ընդունել մեղքը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հետապնդել մեղավորներին և փոխհատուցում վճարել Բաքվին։