17 Հուն
2025
4.3° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվել է Դոհայում. Axios

Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվել է Դոհայում. Axios

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվել է Դոհայում բանակցողների կողմից․ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Համաձայնագիրը ստորագրել են Իսրայելի, Կատարի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները։ ԱՄՆ-ի անունից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Մերձավոր Արևելքի հարցերով գլխավոր խորհրդական Բրեթ Մաքգուրքը։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջողվել է հասնել հրադադարի և պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնության՝ չնայած մինչ այդ նրա գրասենյակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր վերջին պահին համաձայնագրի որոշ կետերից հրաժարվելու մեջ։