03 Օգս
2026
37° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավթի շուկան անկում է ապրում․ Brent-ը վաճառվում է մեկ բարելի համար 83.5 դոլարով

Նավթի շուկան անկում է ապրում․ Brent-ը վաճառվում է մեկ բարելի համար 83.5 դոլարով

Նավթի շուկայում գները շարունակում են նվազել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հույսի շնորհիվ․ գրում է «Интерфакс»-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում հոկտեմբերյան ֆյուչերսների համար Brent նավթի գինը կազմել է 83.47 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 4.46 դոլարով (5.07%) ցածր է։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբեր ամսվա WTI հում նավթի ֆյուչերսները նվազել են 5.08 դոլարով (6%)՝ հասնելով 79.59 դոլարի մեկ բարելի համար։

Կիրակի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է, որ որոշել է չսկսել Իրանի դեմ նախատեսված զանգվածային հարվածները, քանի որ ցանկանում է փորձել խաղաղ ճանապարհով հասնել իր նպատակներին։ Թրամփը նշել է, որ Թեհրանը և «Մերձավոր Արևելքի այլ երկրներ» խնդրել են իրեն հետաձգել Իրանի դեմ հարվածները։ Ավելի ուշ նա լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիայից, Քաթարից և ԱՄԷ-ից ստացել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի հետ փոխըմբռնման երաշխիքներ։Թրամփը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր կկնքվի «շուտով», սակայն չի մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այդ համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները ցանկացած պահի։

Նավագնացության մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին օրերին Հորմուզի նեղուցով և Բաբ էլ-Մանդեբով լցանավերի երթևեկությունը նվազել է: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO) շաբաթ օրվանից ի վեր հաղորդել է Հորմուզի նեղուցում տանկերների վրա երեք հարձակման մասին։

Այնուամենայնիվ, ըստ կանխատեսումների, գների կայուն անկման դժվար կլինի հասնել մինչև Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքի վերականգնումը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026