
Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է առնվազն 52 մարդու, այդ թվում՝ երեխաների
Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգի գյուղերից մեկի և այնտեղ գտնվող ռազմական հենակետի վրա հանգստյան օրերին իրականացված հարձակման ընթացքում զինված անձինք առևանգել են առնվազն 52 մարդու, այդ թվում՝ երեխաների․ գրում է Euronews-ը։
Բնակիչների խոսքով՝ հարձակվողները ռազմական հենակետից առգրավել են հրացաններ և այրել զինվորական պարեկային մեքենան, ապա ներխուժել գյուղ, որտեղից առևանգել են տասնյակ մարդկանց։
Նշվում է, որ Նիգերիայում առևանգումները զինված խմբավորումների համար դարձել են եկամտի խոշոր աղբյուր։ Ավազակային խմբավորումները գործում են երկրի հյուսիսարևմտյան և կենտրոնական այն շրջաններում, որտեղ պետական վերահսկողությունը թույլ է։ Նրանք ֆերմերներից «հարկեր» են գանձում, զբաղվում անասնագողությամբ և ներգրավված են անօրինական հանքարդյունահանման աշխատանքներում։


