Աննախադեպ թվով կրակոցներ՝ Երասխում գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական
զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում
կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել հայ-ամերիկյան GTB Steel
ընկերությունը։
Նշվում է, որ կատարվել է ավելի քան 60 կրակոց: