
Zara-ի և Pull&Bear-ի սեփականատերը՝ աշխարհում անշարժ գույքի մագնատ
Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան, իր կարիերայի ընթացքում հասել է նոր հանգրվանի՝ դառնալով աշխարհում անշարժ գույքի ամենամեծ սեփականատերը․ գրում է Euronews-ը։
Inditex ընկերության հիմնադիրը, Zara, Pull&Bear և Oysho ապրանքանիշերի սեփականատերը տարիների ընթացքում տարբեր երկրներում կառուցել է անշարժ գույքի լայն ցանց։
Անշարժ գույքի նրա պորտֆոլիոն գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար, մինչդեռ նրա ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է 148 միլիարդ դոլար. նա համարվում է աշխարհի 10-րդ ամենահարուստ մարդը։
Վերջին տարիներին 90-ամյա Օրտեգան ակտիվացրել է գնումների իր գործունեությունը՝ ներառելով խոշոր, միջազգային նշանակության ակտիվներ։ Դրանց թվում են կորպորատիվ գլխամասային գրասենյակներ, առևտրային համալիրներ և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ կապված անշարժ գույք։


