16 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Իրական Հայաստանի» կամ «Փաշինյանի ցանկապատի» գաղափարախոսությունը դառնալու է նախընտրական քարոզի հենասյունը․ Մարտիրոսյան

«Իրական Հայաստանի» կամ «Փաշինյանի ցանկապատի» գաղափարախոսությունը դառնալու է նախընտրական քարոզի հենասյունը․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին, որը տեղադրվել է նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Սա այն նույն «Իրական Հայաստանի» կամ ավելի ճիշտ՝ «Փաշինյանի Ցանկապատի» էսպես կոչված գաղափարախոսությունն է վստահ եմ Փաշինյանի (և ոչ միայն) հեղինակմամբ, որը դառնալու է նրա նախընտրական քարոզի հենասյունը»,- գրել է քաղաքագետը:

Մարտիրոսյանի համոզմամբ՝ այս նախագծի նպատակը հայ ազգից քաղաքական ազգ դառնալու հնարավորությունը վերջնականապես փակելն է:

«Փաստաթուղթը փաստացի վկայում է հայ հասարակության մեջ պահպանողականության համակարգային ապամոնտաժման մասին։ Եթե մինչ այժմ ազգային հիշողությունը և մշակութային արմատները եղել են հայկական ինքնության հիմնական հենարանը, ապա առաջարկվող մոդելը առաջնային է դարձնում «անհուշ» և «անարմատ» հասարակության գաղափարը։

Սա վտանգավոր շրջադարձ է․ պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից և պատմական փորձից բխող քաղաքական իմունիտետից։

Հիշողության ջնջումը և մշակութային արմատների արհեստական խզումը երկարաժամկետ առումով ոչ միայն թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև խարխլում են ինքնիշխանության հիմքերը։ Այս մոտեցումը, լինելով օտար և անօրգանական հայկական պատմական փորձի նկատմամբ, ավելի շուտ ծառայում է իշխանական մանիպուլյացիային և հասարակության բևեռացմանը, քան իրական առաջընթացին և ազգին բերում սպառողական ժողովրդի մակարդակի»,- գրել է նա:

 

Ռազմագերիներ