27 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի դեմ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ․ Փեզեշքիանը՝ Մոսկվայում

Իրանի դեմ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ․ Փեզեշքիանը՝ Մոսկվայում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում է և մասնակցում է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովին․ գրում է rbc.ru-ն։

«Այս այցի ընթացքում, գագաթնաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահի և գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ և կքննարկի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը», - հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։

Գագաթնաժողովում ելույթ ունենալիս Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ներդրումային նախաձեռնություններ իրականացնել GECF-ի հովանու ներքո։

Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ իրականացվող ռազմածովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

GECF-ը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է 12 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Քաթարը։ Ֆորումի տվյալներով՝ դրա անդամները տիրապետում են աշխարհի ապացուցված բնական գազի պաշարների մոտ 70 %-ին և կազմում են համաշխարհային գազի արտահանման 42 %-ը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ