
Ես երեկ անձամբ ականատես եղա, թե 18.20-ի սահմաններում Կենտրոնում ինչ ա կատարվում, ես հեծանիվով Բաղրամյան 26 հասնելու խնդիր ունեի․ Փաշինյանը՝ խցանումների մասին
Մենք պրոբլեմ ունենք, մեքենաների թվի հետ կապված խնդիր ունենք․ այսօր ՀՀ կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես երեկ անձամբ ականատես եղա, թե 18.20-ի սահմաններում Երևանի Կենտրոնում ինչ ա կատարվում, ես հեծանիվով էստեղից Բաղրամյան 26 հասնելու խնդիր ունեի խցանման պատճառով։ Ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինի, որ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել։ Մեքենաները բերում, բերում, բերում բերում, որտե՞ղ են տեղավորվելու էդ մեքենաները»,-ասաց նա։
«Պարոն վարչապետ, Երևանում ցանկացած օր ու ժամի խցանում է»,- արձագանքեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Դա խցանում չի, դա քաոս ա, ոչ կարգ կա, ոչ շարք կա, ընդհանուր պրոբլեմը շատ լուրջ ա»,- ասաց Փաշինյանը։


