
Իրանը կջնջվի Երկրի երեսից, եթե փորձի իրականացնել իր սպառնալիքները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը News Nation-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կյանքի դեմ ցանկացած մահափորձ կհանդիպի աննախադեպ ամերիկյան ռազմական արձագանքի։
Թրամփը շեշտել է, որ տվել է հստակ հրահանգներ. եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի Երկրի երեսից»։
Նա մանրամասնել է, որ ԱՄՆ պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախների հարվածներով, այլ կընդգրկի ամբողջ Իրանը։
«Եթե իմ կյանքին սպառնալիք լինի, ամբողջ երկիրը կպայթեցվի»,- հայտարարել է նա։
Թրամփը քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին՝ իրանական սպառնալիքներին ավելի վճռականորեն չարձագանքելու համար։


