
Պատերազմներ, տնտեսություն և Մելանյա Թրամփի տարեդարձ․ ի՞նչ են քննարկել ՌԴ ու ԱՄՆ նախագահները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով, զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ․ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու պատրաստակամություն է հայտնել, իսկ Թրամփն աջակցել է նախաձեռնությանը։
ՌԴ նախագահը ողջունել է ԱՄՆ գործընկերոջ՝ Իրանում հրադադարի ռեժիմը պահպանելու որոշումը․
«Ենթադրում եմ՝ չափազանց կործանարար կլինեն հետևանքները, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը Մերձավոր Արևելքում նորից ուժային գործողությունների անցնեն»,- նշել է Պուտինը։
Ի թիվս քաղաքական ու ռազմական հարցերի՝ ՌԴ նախագահն ԱՄՆ գործընկերոջը խնդրել է Մելանյա Թրամփին փոխանցել շնորհավորանքը՝ ծննդյան անցած տոնի առթիվ
Նախագահները նաև քննարկել են տնտեսության և էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։


