
Ի՞նչ են քննարկել Վեհափառի հետ․ Սամվել Կարապետյանը մանրամասներ է հայտնել
Օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանին։
Վերջինս նշել է՝ ի՞նչ են քննարկել Վեհափառի հետ։
«Բարեկամական այցելություն է եղել Վեհափառի կողմից, մենք նույնիսկ քաղաքականության մասին մեկ բառ չենք խոսել, քանի որ թե՛ Վեհափառը, թե՛ ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ։ Քննարկել ենք մեր ազգային խնդիրների, միասնության, ինքնության պահպանման խնդիրների մասին և եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին և հույս են հայտնել, որ շատ շուտով այդ ամենը կանգնելու է, անողները շատ երջանիկ չեն լինի դրա համար»,-հանդիպումից մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն:


