Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել ՝ Եմենում ԱՄՆ-ի և Բրիտանիային հասցված հարվածների հարցով․ տեղեկացրել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից։
Հիշեցնենք, որ գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր հատվածներին, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանային: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ Եմենում ավիահարվածների թիրախում եղել են անօդաչու թռչող սարքերի պահեստները, հրթիռները, ինչպես նաև հուսիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:
«Ռուսաստանը հունվարի 12 -ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել ՝ կապված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենին հարվածներ հասցնելու հետ», – ասվում է մշտական ներկայացուցչության Telegram-ալիքում:
Նշվում է, որ նիստը կսկսվի Նյու Յորքի ժամանակով 15:00-ին:
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» խմբավորումը, որը վերահսկում է Կարմիր ծովի Եմենի ափերի մեծ մասը, նախազգուշացրել Էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և կոչ էր արել չմոմտենալ նրանց։