18 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Նորքի թաղապետարանի շենքի ուղղությամբ կրակոցների առթիվ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով. պարզաբանում

Նոր Նորքի թաղապետարանի շենքի ուղղությամբ կրակոցների առթիվ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով. պարզաբանում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Պատուհանների վրա հայտնաբերվել է կրակոցի 7 հետք։



Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը  ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն ստացել է ահազանգ ու այն փոխանցել է Քննչական կոմիտե։



Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ փոխանցեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։



«Դեպքն առավոտյան է տեղի ունեցել, քննություն է իրականացվում։ Այսքան շուտ դեպքի հանգամանքներ մասին չենք կարող տեղեկություն տալ։ Վարույթը նախաձեռնվել է 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը։

 

Նշված հոդվածը սահմանում է՝ խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: