27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթելու համար․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթելու համար․ Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրամիությունը պետք է նոր սերնդի զենքերի արտադրություն սկսի՝ մարտի դաշտում հաղթանակի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։



«ԵՄն պետք է ապահովի նոր սերնդի սպառազինության արտադրությունը, որը կարող է հաղթել մարտի դաշտում, իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը այն կողմն է, որը կարող է առաջնորդել իրեն պաշտպանելու ունակ Եվրոպան: Մենք պետք է պաշտպանության հարցերով հատուկ հանձնակատար նշանակենք»,- ասել է ֆոն դեր Լեյենը։



Նա նաև նշել է, որ ԵՄի անվտանգության գլխավոր թեման Ուկրաինան է։