27 Հոտ
2024
7.6° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այդ որոշումը մեր գյուղի վերջը կտա․ Ոսկեպարի բնակիչ

Այդ որոշումը մեր գյուղի վերջը կտա․ Ոսկեպարի բնակիչ

Ոսկեպարում նորից լարված իրավիճակ է։ Գյուղացիները Փաշինյանի այցից հետո իրենց տեղը չեն գտնում, օր ու գիշեր հերթապահում են։ Կոչ են անում բոլորին միանալ իրենց՝ պաշտպանելու Ոսկեպարը։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անսպասելի չէր, չորս ամիս առաջ ասել էր, մենք էլ ասել էինք, որ նման դեպքում Ոսկեպարը կկանգնի երկընտրանքի առաջ։ Ոչ մեկ երեխա չի պահի, ոչ մեկ Ոսկեպարում չի ապրի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոսկեպարի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով, Փաշինյանն իրենց հետ հանդիպման ժամանակ հայտնել է Տավուշից տարածքներ զիջելու մասին, սակայն գյուղացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնել։

«Ամբողջ գյուղով հասկացել ենք, որ այդ որոշումը մեր գյուղի վերջը կտա ու որոշեցինք կռվել, մենք դրա փորձն ունենք դեռ 90-ականներից»,-ասել է ոսկեպարցին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն է այցելել Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և այլ սահմանամերձ բնակավայրեր։