«Իսլամական պետությունը» ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Al Arabia–ն։ Այս մասին հայտարարվել է նաև իրենց տելեգրամյան ալիքով։
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։