27 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ․ այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Հանրապետության տարածքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։